ԱՄՆ Սենատն 8-րդ անգամ մերժել է կառավարության ֆինանսավորման մասին օրինագիծը

ԱՄՆ Սենատը հերթական՝ ութերորդ անգամ մերժել է Ներկայացուցիչների պալատի կողմից ավելի վաղ ընդունված ​​կառավարության ֆինանսավորման մասին օրինագիծը, որն առաջարկել էին հանրապետականները։ 49 սենատոր դեմ է արտահայտվել օրինագծին, 45-ը՝ կողմ։

Սենատի մեծամասնության առաջնորդ Ջոն Թունը հայտարարել է, որ դեմոկրատների հետ դեռ բանակցություններ են տարվում ստեղծված իրավիճակից ելք գտնելու ուղղությամբ։

ԱՄՆ-ում շաթդաունը շարունակվում է արդեն երկու շաբաթ։ Հոկտեմբերի 1-ին ԱՄՆ պետական կառույցները մասնակիորեն դադարեցրել են աշխատանքը, քանի որ Կոնգրեսը չի կարողացել համաձայնության գալ նրանց գործունեության ֆինանսավորումը երկարաձգելու օրինագծի շուրջ։