Տիգրան Ավինյան, եթե դու 560 հազար դոլարի կաշառք չես վերցրել, ուրեմն հերքի, որ ես սխալ եմ. Արթուր Չախոյան (տեսանյութ)
«560 հազար դոլարի կոռուպցիա։ Նախորդ տարվանից Բաղյան փողոցի 2/5 հասցեում կառուցվում է ահռելի մեծ գյուղմթերքի շուկա՝ առանց շինթույլտվության։ Ըստ իմ մոտավոր հաշվարկների, միայն շինթույլտվության համար պետք է պետական բյուջե մուտք գործեր մոտ 200 հազար դոլար»,- ֆեյսբուքյան տեսանյութում հայտնել է հանրային գործիչ Արթուր Չախոյանը և հավելել.
«Եթե ես որևէ բան սխալ եմ ասում, թող Երևանի քաղաքապետարանն ինձ հերքի, եթե ոչ՝ ուրեմն ես ճիշտ եմ ասում»։
Տեսանյութին կից Չախոյանը գրել է.
«Տիգրան Ավինյան, եթե դու 560 հազար դոլարի կաշառք չես վերցրել, ուրեմն հերքի, որ ես սխալ եմ։
Նիկոլ Փաշինյան այս ամենը այլ բացատրություն չունի։ Հակառակ դեպքում ինչպես է ստացվում, որ թաղապետարանի քթի տակ՝ առանց շինարարական թույլտվության, առհելի մեծ շուկա են կառուցում՝ մայթը քանդելով, և մայթը ոչ թե քանդողն է վերականգնում, այլ Երևանի քաղաքապետարանը՝ ժողովրդի վճարած հարկերով։
Բացի այդ՝ համայնքից մոտ 360 հազար դոլար արժողությամբ 500 քմ հող են գողանում, և այդ ամենի վրա Երևանի քաղաքապետարանը աչք է փակում։
Իսկ եթե հակառակ դեպքում հասարակ քաղաքացին առանց շինթույլտվության համայնքային հողի վրա շինություն կառուցի՝ առանց որևէ մեկին կաշառք տալու, ապա մեկ րոպե հետո Երևանի քաղաքապետարանը այդ շինությունը կքանդի և տեսանյութով կհրապարակի համացանցում՝ իբրև թե Տիգրան Ավինյանը պայքարում է «ապօրինի» շինարարության դեմ։
Բայց պարզից պարզ է՝ տվյալ դեպքում երևում է, որ կաշառք են վերցրել ապօրինության առջև աչք փակելու համար։ Հակառակ դեպքում Երևանի քաղաքապետարանը կքանդեր այդ ապօրինի կառուցված շուկան։
❗Դե հա, հո սա էլ խեղճ, տարեց պապիկի ավտոտնակ չի, որ Տիգրան Ավինյանի դուխը հերիքի՝ քանդի»։

