Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները Եգիպտոսում քննարկել են մարդասիրական հարցեր
Հոկտեմբերի 13-ին Եգիպտոսի Շարմ էլ Շեյխ քաղաքում ընթացող խաղաղության գագաթնաժողովի շրջանակներում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանը և Ջեյհուն Բայրամովը քննարկել են մարդասիրական հարցեր։
«Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ հնարավորություն ենք ունեցել մտքեր փոխանակել կարգավորման գործընթացի վերաբերյալ, ոչ շատ խոր, ինչպես հնարավոր կլիներ դա անել երկկողմ հանդիպման ժամանակ, բայց կենտրոնացել ենք, հատկապես, հումանիտար հարցերի շուրջ», –ԵԱՀԿ գործող նախագահ Էլինա Վալտոնեի հետ Երևանում կայացած մամուլի ասուլիսին ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։

