Փաշինյանն ու Ալիևը Շարմ էլ Շեյխում զրուցել են

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Ալիևը Եգիպտոսի Շարմ էլ Շեյխ քաղաքում ընթացող խաղաղության գագաթնաժողովի շրջանակներում զրույց են ունեցել։

Հիշեցնենք՝ Փաշինյանը Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի և Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ աս-Սիսիի հրավերով Շարմ Էլ Շեյխ քաղաքում մասնակցում է Մերձավոր Արևելքի Խաղաղության գագաթնաժողովին։

Դոնալդ Թրամփի և Աբդել Ֆաթահ աս-Սիսիի հրավերով Եգիպտոս է մեկնել նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։