Երևանի տոնի առթիվ Թաթային համերգին կմասնակցի նաև Լյուբով Ուսպենսկայան

Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 21։00-ին, Հանրապետության հրապարակում ելույթ կունենա բոլորիս կողմից սիրված արտիստ՝ Թաթա Սիմոնյանը, որին կմասնակցի նաև ճանաչված  ռուս երգչուհի Լյուբով Ուսպենսկայան։ Միջոցառումը կավարտվի պայծառ հրավառությամբ։ Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

Էրեբունի–Երևան 2807-ի միջոցառումների նախօրեին՝ հոկտեմբերի 11-ին, ժամը 18:00-ից մինչև 23:00-ն, Դիանա Աբգարի անվան զբոսայգում կկայանա գարեջրի փառատոն։  Փառատոնին զուգահեռ կանցկացվի դիջեյ համերգ, որի ընթացքում ելույթ կունենա աշխարհահռչակ դիջեյ Բենի Բենասին։

Զբոսայգում կայանալիք համերգային ծրագիրն այսպիսին է.

🔹 13:00- Սևագիր
🔹 14:00- Թմբաթա
🔹 15:00- Another story բենդ
🔹 16:00- Rozental (Ռոզենթալ)
🔹 17:00- Լավ էլի
🔹 18:00- Սուրեն Առուստամյան
🔹 19:00- Նեմրա
🔹 20:00- Բամբիր
🔹 21:00- Սարգիս Մանուկյան և ընկերներ

Հոկտեմբերի 12-ին կեսօրից Երևանի տարբեր հատվածները  կվերածվեն մեծ տոնական վայրերի՝ սիրված և հայտնի արտիստների մասնակցությամբ: