Մարդկանց ավտոները տարբեր հանգամանքներում հայտնվում են տուգանային հրապարակում, տեղում էլ թալանվում

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․

«Մարդկանց ավտոները տարբեր հանգամանքներում հայտնվում են տուգանային հրապարակում, իսկ տեղում էլ թալանվում են: Օրինակ` ինձ փոխանցված դեպքով, մեքենան նախորդ տարվա դեկտեմբերից` մահվան ելքով պատահարից հետո, մինչև այժմ` շուրջ 10 ամիս հերիք չէ տուգանային հրապարակում է, մի հատ էլ պարզվում է, որ մեքենան կողոպտել են, պետհամարանիշը հայտնաբերվել է մայրուղում և այլն: