Բրյուսելը բացահայտորեն խառնվել է Մոլդովայի ներքին գործերին. Զախարովա

Բրյուսելը բացահայտորեն խառնվել է Մոլդովայի ներքին գործերին և ֆինանսական շանտաժ կիրառել քվեարկողների դեմ, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Եվրոպացի քաղաքական գործիչներն ու պաշտոնյաները ընտրություններից առաջ Քիշնև կատարած այցելությունների ժամանակ բացահայտորեն քարոզարշավ էին անցկացնում «Գործողություն և համերաշխություն» կուսակցության օգտին և հանրապետությանը շարունակական ֆինանսական աջակցությունը կապում էին դրա հաղթանակի հետ»,- հայտարարել է Զախարովան:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 28-ին Մոլդովայում կայացել էին խորհրդարանական ընտրությունները, որոնց արդյունքում հաղթել է նախագահ Մայա Սանդուի «Գործողություն և համերաշխություն» կուսակցությունը՝ ստանալով 49.7% ձայն: