Հանրային մեղադրողը Միքայել Սրբազանի համար պահանջեց 2 տարի 6 ամիս ազատազրկում
Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի պաշտպաններն այսօր բացարկի միջնորդություն ներկայացրին դատավոր Արմինե Մելիքսեթյանին, որը նախորդ նիստում մեղավոր ճանաչեց Սրբազանին։
«Գտնում ենք, որ դատավոր Ա. Մելիքսեթյանը պետք է ազատվի այս վարույթին մասնակցելուց»,-ասաց Զոհրաբյանը։
Հանրային մեղադրողն անհիմն որակեց միջնորդությունը։ Դատավոր Մելիքսեթյանը չբավարարեց միջնորդությունը, այն որակեց անհիմն։
Դատարանն անցավ Միքայել Սրբազանի պատժաչափի մասին քննարկմանը։ Հանրային մեղադրողը պահանջեց Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ ընտրել 2 տարի վեց ամիս ազատազրկում։

