Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով դեռ կասկածյալ չկա. քննչական խմբի ներկայացուցիչ

«Դեպքի վայրի լրացուցիչ զննություն ենք իրականացնում»,-Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի սպանության վայրի հարակից հատվածում հայտնեց քննչական խմբի ներկայացուցիչը։

Քննիչը նշեց, որ «այս պահին դեռ կասկածյալ  չկա»։

Հիշեցնենք, որ  սեպտեմբերի 23-ին՝ ժամը 23.52-ին, ՆԳՆ ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Մերձավան բնակավայրի Երևանյան խճուղում կրակոցներ են հնչել։

Կրակոցների հետևանքով կա 2 զոհ, 1 վիրավոր։ Մահացածներից մեկը համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանն է, մյուսը քրեական ոստիկանության աշխատակից, որը ծառայության մեջ չէր եղել։