Ադրբեջանա-իրանական հարաբերությունները զարգանում են հաջողությամբ․ Ադրբեջանի փոխվարչապետն Իրանում է

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Պեզեշկիանն ընդունել է Իրան այցելած Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի գլխավորած պատվիրակությանը։

Ըստ Ադրբեջանի նախարարների կաբինետի մամուլի ծառայության՝ փոխվարչապետը Իրանի նախագահին է փոխանցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ողջույններն ու բարեմաղթանքները։

Հանդիպման ժամանակ նշվել է, որ երկու երկրների ղեկավարների կամքի և ուշադրության շնորհիվ ադրբեջանա-իրանական հարաբերությունները զարգանում են հաջողությամբ։

Հանդիպման ընթացքում շեշտվել է ամուր հիմքի վրա փոխշահավետ համագործակցության հետագա ընդլայնման և համատեղ նախագծերի իրականացման շարունակական կարևորությունը։

Իրանի նախագահ Մասուդ Պեզեշկիանը խնդրել է իր ջերմ ողջույնները փոխանցել Ադրբեջանի նախագահին։