Խաղաղության համաձայնագիր կնքելու համար պետք է վերացվեն ՀՀ Սահմանադրության մեջ տարածքային պահանջները

2023 թվականին Ադրբեջանի «պետական ​​ինքնիշխանության վերականգնումից» հետո, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունները կարգավորելու ջանքերը ակտիվացան։ Այս մասին ասված է Ադրբեջանի ԱԳՆ-ի՝ Պետական ​​ինքնիշխանության օրվա կապակցությամբ տարածած հաղորդագրության մեջ։

«Վաշինգտոնյան հանդիպման արդյունքները կրկին վերահաստատեցին Ադրբեջանի կողմից առաջ քաշված խաղաղության օրակարգը։

Խաղաղության այս պատմական հնարավորությունից օգտվելու և խաղաղության պայմանագիր կնքելու համար անհրաժեշտ է վերացնել Հայաստանի Սահմանադրությունում տարածքային պահանջները»։