Ինչու Պետրոսյանը չի արձագանքել Դավիթ Ղազինյանի առաջարկին՝ հրապարակային բանավիճել ՀԷՑ-ի «քեյսի» շուրջ
ՔՊ-ական Ռոմանոս Պետրոսյանը, որը Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ դարձել է ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ այն բանից հետո, երբ իշխանությունը որոշեց բռնագրավել այդ մասնավոր ընկերությունը, հայտարարել է, թե երեկ Կենտրոնում տեղի ունեցած հոսանքազրկումը կարող էր տևել 6 ժամ, եթե չլիներ իր ու իր թիմի օպերատիվ միջամտությունը:
Նա նաև տեղի ունեցածում մեղադրել է սեփականատեր, «մեր ձևով» արտահայտության պատճառով 90 օր կալանքի տակ գտնվող Սամվել Կարապետյանի հետ փոխկապակցված ընկերությանը, թե իրենց պատճառով է ամեն ինչ եղել: Կողքից լսող դիտորդը կմտածի, թե Ռոմանոս Պետրոսյանն ու իր թիմը «փրկել են» Կենտրոնի բնակիչներին դավադիր մի ծրագրից, այնինչ հոսանքանջատումներն ինչպես եղել են ժամանակին, այնպես էլ շարունակվում են:
Ու հիմա հարց է առաջանում, թե ինչու նա մինչև հիմա չի արձագանքել ՀԷՑ նախկին տնօրենի ժպ Դավիթ Ղազինյանի առաջարկին՝ հրապարակային բանավիճել ՀԷՑ-ի «քեյսի» շուրջ: Եթե ամեն ինչ այդքան օրինական ու հստակ է, ապա հանրությունն էլ կցանկանա իմանալ այս ամենի մասին բանավեճի ժամանակ, որ «պատռվի» «զարհուրելի դավադրությունը», ինչի մասին անընդհատ ակնարկում է Պետրոսյանը:
Սուրեն Կամսարական

