Հրաչ Բերբերյանի հոգեհանգիստը կկայանա սեպտեմբերի 10-ին
Երեկ հայտնի դարձավ, որ կյանքի 70-րդ տարում վախճանվել է «Հայաստանի ագրարագյուղացիական միավորում» ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանը։
«Խոր վշտով տեղեկացնում ենք, որ մահացել է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության ոլորտում երկար տարիների վաստակ ունեցող, իր ամբողջ կյանքը հայրենի հողին ու գյուղին նվիրած վաստակաշատ ագրոնոմ Հրաչ Միքայելի Բերբերյանը։ Նրա մասնագիտական գործունեությունը և աշխատանքը մեծ ու անգնահատելի ներդրում ունեցան Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության զարգացման գործում։ Տարիներ շարունակ նա իր գիտելիքներով, փորձով և անմնացորդ նվիրումով խթանեց գյուղատնտեսական նորարարությունները և թողեց իր անկեղծ ու մշտապես հիշվող հետքը։ Հանգչիր խաղաղ, սիրելի Հրաչ Բերբերյան, քո սերմանած բարի ու ազնիվ գործերը շարունակելու են ծաղկել Հայաստանում»,- գրել էին Բերբերյանի գործընկերները։
Հոգեհանգիստը կկայանա սեպտեմբերի 10-ին, ժամը 17:00-ին, «Եդեմ» հոգեհանգստի սրահում, Հասցեն՝ Խ․ Դաշտենց 68/1 (Էրեբունի համայնք)։

