Ընդդիմադիր խմբակցությունները ՀԾԿՀ անդամի պաշտոնում առաջադրում են Արա Նռանյանի թեկնածությունը

ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամի պաշտոնում առաջադրում են Արա Նռանյանի թեկնածությունը։ Այս մասին հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը՝ ներկայացնելով թեկնածուի աշխատանքային գործունեությունը։