Ռուսաստանում հետախուզվող Վրաստանի քաղաքացին ձերբակալվել է Հայաստանում

Վրաստանի քաղաքացի Գեորգի Կինոիանին, որը ավելի վաղ հետախուզվում էր Ռուսաստանի կողմից, ձերբակալվել է Հայաստանում՝ Գոգավան-Գուգութի անցակետում։ Sputnik Արմենիայի փոխանցմամբ այս մասին  հայտնում է «TV Pirveli»-ն։

Վրացական կողմի տվյալներով՝ Կինոիանին կալանքի տակ կմնա 40 օր, որի ընթացքում Մոսկվան պետք է Երևանին ներկայացնի նրա արտահանձնման համար անհրաժեշտ ապացույցներն ու փաստաթղթերը։ Կինոյանիին Ռուսաստանին փոխանցելու մասին որոշումը պետք է կայացնի հայկական դատարանը։