Հայաստանի և Չինաստանի միջև ավտոմոբիլային փոխադրումների հարցը կկարգավորվի

Կառավարությունը հավանություն տվեց «ՀՀ-ի և Չինաստանի կառավարությունների միջև ուղևորների և բեռների միջազգային ճանապարհային փոխադրումների մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը: Նշվում է, որ Հայաստանի և Չինաստանի միջև ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների բնագավառը մինչ օրս կանոնակարգված չէ, ինչը խոչընդոտում է երկու երկրների միջև փոխադրումների իրականացմանն ու տնտեսական համագործակցությանը: Այս համաձայնագրի կնքմամբ ակնկալվում է լուծել այս խնդիրը: