Ձերբակալվել է ՌԴ Կուրսկի մարզի մարզպետի տեղակալի պաշտոնակատարը

Ռուսաստանի Կուրսկի մարզի մարզպետի տեղակալի պաշտոնակատար Վլադիմիր Բազարովը ձերբակալվել է, հայտարարել է Կուրսկի մարզի մարզպետի ԺՊ Ալեքսանդր Խինշտեյնը։ Նրա խոսքերը մեջբերում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Ձերբակալվել է Կուրսկի մարզի մարզպետի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Վլադիմիր Վասիլևիչ Բազարովը։ Այժմ քննչական գործողություններ են ընթանում։ Վարույթը նրա նախկին աշխատանքի վայրի հետ է կապված», – ասել է Խինշտեյնը մարզային կառավարության նիստի ժամանակ։

Բազարովը Բելգորոդի մարզի շինարարության գծով նախկին փոխմարզպետն էր։