Տեղի համայնքապետը շարունակում է պայմանագրեր կնքել եղբոր և քեռու ընկերությունների հետ․ «Հետք»
«Հետք»-ը գրում է․ «2025 թվականի հունիսի 25-ին Սյունիքի մարզի Տեղի համայնքապետարանը պայմանագիր է կնքել Սասուն Ղուլունց ԱՁ-ի հետ։ Պայմանագրի արժեքը 38.7 մլն դրամ է։
Համաձայն պայմանագրի՝ Սասուն Ղուլունց ԱՁ-ն պետք է իրականացնի Տեղ համայնքի կազմում ընդգրկված Արավուս բնակավայրի խաղահրապարակի և ժամանցի կենտրոնի կառուցման աշխատանքները։
Սասուն Ղուլունցը Տեղ համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցի եղբայրն է։
Այս տարի մեկ այլ պայմանագիր էլ Դավիթ Ղուլունցը կնքել է քեռու հետ։ Համայնքապետարանը 3 մլն 750 հազար դրամ է վճարել «Զանգեզուր գազ» ՍՊԸ-ին 6300 կգ սեղմված բնական գազ մատակարարելու համար։
«Զանգեզուր գազ» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2014 թվականին։ Ընկերության հիմնադիրները Տիգրան Խաչատրյանն ու Մարտունիկ Պողոսյանն են։ Տիգրան Խաչատրյանը Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին է, Մարտունիկ Պողոսյանը՝ Դավիթ Ղուլունցի քեռին։ 2019 թվականին Տիգրան Խաչատրյանը դուրս է եկել ընկերությունից։ Ներկայում ընկերության 50%-ը պատկանում է Մարտունիկ Պողոսյանին, մյուս 50%-ը նրա կնոջը՝ Նազիկ Սեդրակյանին»։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

