ԱՄՆ ոստիկանությունը զոհվածների ծնողներին չի ծեծում ու գետնին քարշ չի տալիս, եկեղեցու վրա չի հարձակվում
Ամերիկյան շատ բակերում այսպիսի ցուցանակներ են տեղադրված. «Մենք աջակցում ենք մեր ոստիկանությանը» կամ որ նույնն է՝ մենք մեր ոստիկանության կողքին ենք:
Հասկանում ե՞ք. մարդիկ իրենց ձեռքերով, իրենց բակերում բերում տեղադրում են այսպիսի ցուցանակներ: Գիտե՞ք ինչու, որովհետև այդ ոստիկանությունը զոհվածների ծնողներին չի ծեծում ու գետնին քարշ չի տալիս, եկեղեցու վրա չի հարձակվում ու կաթողիկոսներ չի ձերբակալում, հղի կանանց վրաերթի չի ենթարկում, սպանում ու հեռանում:
Որովհետև իրենց ոստիկանությունն իրենց հարազատն է, ընկերը, բարեկամը, նա՝ ում կզանգեն իրենց ամենադժվարին պահին և համոզված կլինեն, որ այդ հարազատ ընկերը օգնության կհասնի:
Փաստաբան՝ Վահան Հովհաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը

