«Ասեղի անցքի չափով խիղճ ունեցիր». վարդաշենցիները փակել էին կառավարության հարակից փողոցը

Վարդաշենի 68ա և 66/1 հասցեներում գտնվող հանրակացարանների բնակիչները, այսօր՝ հուլիսի 17-ին կրկին բողոքի ակցիա են իրականացրել ՀՀ կառավարության շենքի դիմաց։ Նրանք փակել էին հարակից փողոցը, պահանջում են, որ վթարային շենքերից բնակիչներին դուրս բերեն և ապահովեն բնակարաններով։ Նրանց հայտարարել էին, որ վարչապետն պետք է իջնի ու իրենց պատասխան տա։

«Ասեղի անցքի չափով խիղճ ունեցիր, իջիր ներքև։ Մեր երեխեքի կյանքը վտանգված է։ Մեզ տուն չեն տալիս, որ երբ նոր ընտրություններ լինեն, նորից Ավինյան չեղածը ձայներ հավաքի։ Չի լինելու այդպես։  Ամեն վայրկյան վտանգված է իմ կյանքը, թող օր ու ժամով ինձ պատասխան տան»,–ասել է ակցիայի մասնակիցներից մեկը։

Նշենք, որ վթարային շենքերում 182 ընտանիք է բնակվում, այդ թվում՝ երեխաներ, ծերեր, հաշմանդամներ։ Շատերը առողջական խրոնիկ հիվանդություններ են ձեռք բերել մշտական խոնավության պայմաններում ապրելու հետևանքով։