Վեհարանն ազատելուց հետո ի՞նչն ես ուզում լիկվիդացնել. Ռուբեն վարդապետ Զարգարյանը՝ Փաշինյանին
Հայաստանը Սերժ Սարգսյանից ազատելուց հետո լիկվիդացրիր Արցախը, զոհաբերեցիր 5000 կյանք, տնավեր սարքեցիր 150000 արցախցիների, Վեհարանն ազատելուց հետո ի՞նչն ես ուզում լիկվիդացնել, քանի՞ հոգու ես ուզում զոհաբերել, ի՞նչ մասշտաբի տնավերություն ես ուզում գործել։ Այս մասին Facebook–ի իր էջում գրել է Ռուբեն վարդապետ Զարգարյանը՝ արձագանքելով Նիկոլ Փաշինյանի այսօրվա հայտարարություններից մեկին։
Այսօրվա ասուլիսում Փաշինյանը հայտարարել էր. «Վեհարանն ազատելու են այնպես, ինչպես 2018-ին Հայաստանն ազատեցին Սերժ Սարգսյանից»։

