Լավրովը և Արաղչին ընդգծել են իրանական միջուկային ծրագրի շուրջ ճգնաժամի կարգավորման կարևորությունը
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը և նրա իրանցի գործընկեր Աբաս Արաղչին պայմանավորվել են Մոսկվայի և Թեհրանի միջև տարբեր մակարդակներով նոր շփումների մասին։ «ՌԻԱ Նովոստիի» տեղեկացմամբ, հայտնել են Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչությունից՝ Տյանցզինում Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) նախարարական նիստի շրջանակներում կայացած հանդիպման արդյունքներով։
ՌԴ ԱԳՆ-ից հայտնել են, որ «նախարարները պայմանավորվել են տարբեր մակարդակներում առաջիկա շփումների մասին»։
Բացի այդ, դիվանագիտական գերատեսչությունների ղեկավարներն ընդգծել են իրանական միջուկային ծրագրի շուրջ ճգնաժամի կարգավորման կարևորությունը և նշել, որ դրանք պետք է լինեն բացառապես քաղաքական-դիվանագիտական միջոցներով։
«Կողմերը շարունակել են տարածաշրջանային և միջազգային օրակարգի փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ մտքերի փոխանակումը։ Նորից ընդգծվել է իրանական միջուկային ծրագրի շուրջ ճգնաժամի կարգավորման կարևորությունը, որը պետք է իրականացվի բացառապես քաղաքական-դիվանագիտական միջոցներով և միջազգային իրավունքի նորմերին համապատասխան», – նշել են նախարարությունից։

