Նեթանյահուն հույս ունի շուտով հաշտություն կնքել մի քանի արաբական երկրների հետ

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ակնկալում  է, որ շուտով հրեական պետությունը հաշտության համաձայնագրեր կստորագրի մի շարք արաբական երկրների հետ։ Այս մասին նա ասել է Newsmax հեռուստաալիքին տված հարցազրույցում։

Իսրայելի վարչապետը պնդում է, որ Իրանի միջուկային օբյեկտներին հարվածներ հասցնելու պահին իսլամական հանրապետությունը կարող էր «ատոմային ռումբ ստեղծել մի քանի ամսվա ընթացքում», սակայն հարձակման հետևանքով Թեհրանի միջուկային ծրագիրը «մի քանի տարով հետ մղվեց»։

«Մեր արաբ հարևանները թեթևացած շունչ քաշեցին (խմբ.՝ Իրանի դեմ ռազմական գործողության պատճառով): Դրանցից մի քանիսի հետ մենք արդեն հաշտություն ենք կնքել, մի քանիսի հետ շուտով հաշտություն կկնքենք , – ասել է Նեթանյահուն:

Ավելի վաղ Նեթանյահուն հայտարարել էր, որ Իրանի դեմ Իսրայելի և ԱՄՆ-ի ռազմական գործողության արդյունքները հնարավորություն են ընձեռել Աբրահամի համաձայնագրերի պատմական ընդլայնման համար։

Ներկայում Իսրայելը հարևան արաբական երկրներից դիվանագիտական ​​հարաբերություններ ունի միայն Եգիպտոսի և Հորդանանի հետ։ Բացի այդ, կան դիվանագիտական ​​հարաբերություններ Թուրքիայի հետ, որոնք լրջորեն սառել են Գազայում ռազմական գործողությունների պատճառով։