Հայաստանում մի բան կա, որը պետք է շտապ ազգայնացնել՝ վարչապետի աթոռը․ Հայկ Մամիջանյան (տեսանյութ)

«Մինչ օրս էլեկտրաէներգիան թանկացել է 4.8 դրամով, դրա մեջ ՀԷՑ-ի մասնաբաժինը 0 է»,- ելույթ ունենալով ԱԺ-ում ՀԷՑ-ի պետականացում նախատեսող օրինագծի քննարկման ժամանակ՝ ասաց «Պատվիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։

Նա նշեց, որ աշխարհում շատ քիչ երկրներ կան, որ ՀԷՑ-երը պետականացվել են, և բոլոր տեղերում դրանից հետո էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացել է։

«Բնականաբար ձեզ ձեռք է տալիս, որ Փաշինյանը աշխարհում հանդես է գալիս որպես Եկեղեցու դեմ պայքարողներ, Կաթողիկոսին բարեմասնություններ ցույց տվողներ, դրանով եք հայտնվել միջազգային մամուլում։ Էջմիածնի վրա հարձակվողներ, եկեղեցուն պաշտպանող Սամվել Կարապետյանին բանտարկողներ և այսպես շարունակ»,-հայտարարեց Մամիջանյանը։

Նա դիմելով հասարակությանը՝ ասաց. «Առաջին՝ սիրելի քաղաքացիներ, նույնիսկ Ֆեյսբուքը համարում է, որ Նիկոլ Փաշինյանն իրավունք չունի լինել ֆեյսբուքյան օգտատեր և բլոկում է իր գրածները, իսկ մենք նրան հանդուրժում ենք ՀՀ վարչապետի պաշտոնին։ Երկրորդ՝ ՀՀ-ում կա մեկ բան, որը պետք է շտապ ազգայնացնել, դա վարչապետի աթոռն է»։