Դատախազը խորհրդարան կգա՝ դարձյալ ընդդիմադիր պատգամավորի հետևից

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու հարցով գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը կգնա Ազգային ժողով։ Այս մասին լրագրողներին ասել է Ալեն Սիմոնյանը։ Գրությունը դեռ չի ստացել։

Նշենք, որ Արթուր Սարգսյանը Նիկոլ Փաշինյանի դեմ բողոքի ակցիաների ակտիվ մասնակիցներից է։