Իրանում հաստատել են զինված ուժերի կենտրոնական շտաբի պետի զոհվելու տեղեկությունը

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հաստատել է Իրանի զինված ուժերի կենտրոնական շտաբի՝ «Խաթամ ​​ալ-Անբիա»-ի պետ, գեներալ Ալի Շադմանիի զոհվելու փաստը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է Իրանի ուժային գերատեսչությունը՝ նշելով, որ բարձրաստիճան զինվորականը վախճանվել է նախորդ շաբաթ Իսրայելի հասցրած հարվածների հետևանքով ստացած վերքերից։

Հունիսի 17-ին Իսրայելի բանակի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ Շադմանին սպանվել է Իրանի վրա գիշերային հարվածների ժամանակ։