Ռուսաստանը պատրաստվում է չեղարկել վիզաները Մերձավոր Արևելքի և Ասիայի մի շարք երկրների հետ

Ռուսաստանը պատրաստվում է չեղարկել վիզաները Մերձավոր Արևելքի և Ասիայի մի շարք երկրների հետ՝ ընդլայնելով էլեկտրոնային վիզաների համար նախատեսված երկրների ցանկը և քննարկելով բազմակի մուտքի վիզաների ներդրման հնարավորությունը։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Ռեշետնիկովը դիվանագիտական​​առաքելությունների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ, հաղորդել է ՏԱՍՍ-ը։

«Ապրիլին մենք Օմանի հետ ստորագրել ենք վիզաների չեղարկման մասին համաձայնագիր։ Հաջորդը Հորդանանն է, Մյանմարը, Բահրեյնը և Մերձավոր Արևելքի ու Ասիայի մի շարք այլ երկրներ։ Մենք ընդլայնում ենք էլեկտրոնային վիզաների համար նախատեսված երկրների ցանկը. այժմ դրանց թիվը 64 է։ Մենք քննարկում ենք դրա բազմակի օգտագործման ներդրման հնարավորությունը»,- ասել է նա։