Ձերբակալվել են Վանաձորի նախկին քաղաքապետ Սամվել Դարբինյանը, նրա եղբայրն ու ևս երկու հոգի

Ձերբակալվել են Վանաձորի նախկին քաղաքապետ Սամվել Դարբինյանը, նրա եղբայրն ու ևս երկու հոգի։ ՀՀ ՔԿ մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց, որ ՀՀ քննչական կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում 5 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով (իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով առանձնապես խոշոր չափերով փողերի լվացումը): 4 անձ ձերբակալվել է: