Մակրոնի հետ հեռախոսազրույցում Փեզեշքիանն ասել է, որ ամերիկացիները պետք է պատասխան ստանան իրենց ագրեսիայի համար
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հեռախոսազրույցում, պատասխանելով Իրանի դեմ ԱՄՆ ռազմական ագրեսիայի նկատմամբ զսպվածություն ցուցաբերելու վերջինիս կոչին, Իրանի Իսլամական Հանրապետության նախագահն ասել է. «ԱՄՆ-ն հարձակվել է մեզ վրա։ Եթե դուք նման իրավիճակում լինեիք, ի՞նչ կանեիք։ Բնականաբար, նրանք պետք է պատասխան ստանան իրենց ագրեսիայի համար»։ Այս մասին գրել է ParsToday-ը:
Հղում անելով ԻՌՆԱ-ին, որ անդրադառնալով Իրանի միջուկային օբյեկտների դեմ ԱՄՆ-ի վերջին ագրեսիային՝ Փեզեշքիանը նշել է, որ հարձակումը երկխոսության և խաղաղության հաստատման վերաբերյալ ԱՄՆ-ի պնդումների հարցում անազնվության վկայությունն է։

