Այո՛, չզարմանաք, այս հակահայկական բարբաջանքը այսուհետ սրանց թիմային տեսլականն է. Արման Աբովյան
Արման Աբովյանը գրում է. «Այս ժամանակաշրջանը, որը մենք ապրում ենք Հայաստանում` հաստատ մտնելու է դասագրքերի մեջ ինչպես բացարձակ հակահայկական, հակապետական, ապազգային ստի, մանիպուլյացիայի և քողարկված կոլլաբորացիոնիզմի տարիներ։
Մարդկանց ուղղակի անգիտակից զանգվածի տեղ դրած սրանց խելքներին ինչ փչում է դուրս են տալիս։
Իհարկե հասկանալի է, որ այս իշխանությունը ուղղակի պատռվում է մեջտեղից, որ մի կերպ արդարացնի ինքը իրեն, բայց սրանց բերված փաստարկները ուղղակի մաստեր-կլաս են, թե ինչպես կարելի մարդկանց «խելառի» տեղ դնելով, ուղղակի տիեզերական մակարդակի մանիպուլացնել։
Օրինակ …համաձայն իշխանական վերջին նարրատիվների, պարզվում է, որ Արցախի կորուստը, որը չափազանց ծանրագույն հետևանքների բերեց և բերելու է Հայաստանի Հանրապետության գոյության հեռանկարների համար, սրանք ներկայացնում են որպես ձեռք բերում։ Իբր Արցախի ընկնելու փաստը, բերեց Հայաստանի Հանրապետության անկախության ամրապնդմանը և «կորցնելով Արցախը մենք ձեռք բերեցինք Հայաստանը։ Այո, չզարմանաք, այս հակահայկական բարբաջանքը այսւուհետ սրանց թիմային տեսլականն է։
Ներողություն եմ խնդրում, հազար ներողություն և բոլորի տնից տեղից հեռու , բայց եթե համեմատական անցկացնենք, ապա սա նման է մի իրավիճակի, որ եթե ինչ որ ընտանիքում մահանում է երեխա, ապա տան տերը գալիս է և ասում է տան անդամներին-Ժողովուրդ` ոչինչ, որ երեխան մահացել է… այդ երեխայի մահանալու մեջ կա դրական նոտա, մեր սառնարանում ուտելիքը կավելանան և տան մեջ սենյակ կազատվի։
Այ սա են ձեզ ասում…իսկ հիմա մտածել է պետք, ունակ են այս բարոյական նորմերից զուրկ գաղափարների կրողները գոնե տեսականորեն ապահովել Հայաստանի անվտանգությունը։ Կարծում եմ՝ հարցս հռետորական է»։

