Մեր հանձնաժողովում նման նախագիծ չի շրջանառվում. Բագրատյանը՝ ՀԷՑ-ը պետականացնելու մասին

«Այս պահին մեր հանձնաժողովում նման նախագիծ չի շրջանառվում, հնարավոր է՝ Կառավարությունից Ազգային ժողով դեռևս չի հասել: Գիտեք, որ քննարկումների փուլ է լինում»: Այս մասին այսօր՝ հունիսի 19-ին, ԱԺ–ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Սերգեյ Բագրատյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանն այն մասին, թե ՀԷՑ-ի պետականացման գործընթացը սկսելու համար օրենքի նախագիծ է շրջանառվում:

Նրա խոսքով՝ նախագիծը, պետք է քննի տնտեսական հարցերի հանձնաժողովը, գուցե Պետաիրավական հանձնաժողովի հետ համատեղ։

«Այս պահին մեր հանձնաժողովում նման նախագիծ չկա»,- շեշտեց պատգամավորը:

Լրագրողի հարցին՝ պատրա՞ստ է պետությունը գումարով գնել ՀԷՑ-ը, քպ-ական պատգամավորը պատասխանեց․ «Պետք է բանակցել սեփականատիրոջ հետ, որպեսզի հասկանան նախ՝ ինչ գին է որոշված:

«Հաճախ լինում է, որ իրական գինը շատ խաբուսիկ է: Գնելը տարբերակներից մեկն է»,- նշեց նա: