Քնած քաղաքների վրա չհրահրված ռազմական հարվածները կտրականապես անընդունելի են. Ռուսաստանի ԱԳՆ
Մենք խոր մտահոգություն ենք հայտնում Մերձավոր Արևելքում լարվածության վտանգավոր սրման վերաբերյալ: Մենք խստորեն դատապարտում ենք Իսրայելի պետության կողմից հունիսի 13-ի գիշերը ՄԱԿ-ի կանոնադրության և միջազգային իրավունքի խախտմամբ ձեռնարկված ռազմական գործողությունները: Այս մասին նշվում է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ:
«ՄԱԿ-ի ինքնիշխան անդամ պետության, նրա քաղաքացիների, քնած խաղաղ քաղաքների, միջուկային էներգիայի ենթակառուցվածքների օբյեկտների վրա չհրահրված ռազմական հարվածները կտրականապես անընդունելի են։ Միջազգային հանրությունը չի կարող անտարբեր լինել նման վայրագությունների նկատմամբ, որոնք ոչնչացնում են խաղաղությունը և վնասում տարածաշրջանային և միջազգային անվտանգությանը։
Իրադարձությունները հատկապես ցինիկ են դարձնում այն փաստը, որ Իսրայելի հարձակումները կատարվել են ԱԷՄԳ-ի կառավարիչների խորհրդի նիստի ընթացքում և Իրանի ու Միացյալ Նահանգների ներկայացուցիչների միջև անուղղակի շփումների հերթական փուլի նախօրեին։ Այսպիսով, դժվարությամբ նվաճված բազմակողմանի ջանքերը՝ ուղղված առճակատումը նվազեցնելուն և լուծումներ գտնելուն, որոնք կվերացնեն Իրանի խաղաղ միջուկային էներգիայի վերաբերյալ ցանկացած կասկած և նախապաշարմունք խաթարվել և հետ են մղվել։

