Իրանը պատրաստել է պատասխան քայլ՝ Իսրայելի հնարավոր հարձակման դեպքում
Իրանի ռազմական և պետական պաշտոնյաները քննարկել են Իսրայելի հարձակման դեպքում հակաքայլերը։ Այս մասին հայտնում է The New York Times-ը:
«Իսլամական Հանրապետությունը պատրաստել է պատասխան պլան, որը նախատեսում է անհապաղ հակահարձակում Իսրայելի տարածքում՝ օգտագործելով հարյուրավոր բալիստիկ հրթիռներ», – ասվում է հայտարարության մեջ:
Ավելի վաղ CBS-ը հայտնել էր, որ ԱՄՆ պաշտոնյաները տեղեկություն են ստացել, որ Իսրայելը պատրաստ է ռազմական գործողություններ սկսել Իրանի դեմ։

