Լույս է տեսել Մերուժան Տեր-Գուլանյանի «Երդվում եմ Արարատով» գիրքը
Լույս է տեսել Մերուժան Տեր-Գուլանյանի «Երդվում եմ Արարատով» գիրքը։ Այս մասին հայտնում է գրող, հրապարակախոս Մերուժան Տեր-Գուլանյանը։ «Հարգելի ֆեյսբուքյան իմ ընկերներ, ընթերցողներ, պոեզիայի սիրահարներ… Յոթ տարի գիրք չէի հրատարակել, չնայած՝ ամեն օր գրում էի… պատճառը, թերևս, հոգևոր ճնշվածությունն էր: Վերջապես որոշեցի հրատարակել իմ ձեռագրերից մեկը, որը այս անգամ բանաստեղծության ձև ունի` «Երդվում եմ Արարատով»:
Գրքիս շնորհանդեսը տեղի կունենա հունիսի 25-ին, Էլիտ Պլազայի 2-րդ հարկում՝ Մանթաշով դահլիճում: Մուտքն ազատ է: Սիրով հրավիրում եմ բոլոր բոլորին` ինձ ճանաչողներին և չճանաչողներին: Հասցեն` Խորենցի 15, Էլիտ Պլազա»:

