Հետախուզության ընթացքում ձեռք բերված փաստաթղթերի մի մասը վերաբերում է Իսրայելի և Բաքվի գաղտնի հարաբերություններին
Իրանցի փորձագետ Շոայբ Բահմանը անդրադառնալով վերջերս հետախուզական գործողության արդյունքում Իսրայելից Իրան փոխադրված գաղտնի փաստաթղթերին, գրել է. «Ակներևաբար, Իրանի բարդ հետախուզական գործողության ընթացքում ձեռք բերված փաստաթղթերի մի մասը վերաբերում է Իսրայելի գաղտնի հարաբերություններին Բաքվի հետ: Սառցաբեկորը, որի մասին ակնարկում էր Ալիևը, այլևս գոյություն չունի»:
Հիշեցնենք Ալիևը անգամներ նշել է, որ Բաքու-ԹելԱվիվ հարաբերությունները մեծ սառցաբեկոր է, որից ընդամենը մի չնչին մասն է տեսանելի: Այս մասին գրել է
իրանցի փորձագետ Փույա Հոսեյնին։

