Ռուսաստանը հրթիռներով հարվածներ է հասցրել Խարկովին, կան զոհեր

Ռուսաստանը գիշերն անօդաչու թռչող սարքերով, հրթիռներով հարվածներ է հասցրել Ուկրաինայի Խարկով քաղաքին, որի հետևանքով զոհվել է առնվազն 3 քաղաքացի, վիրավորվել 21 մարդ:

Այս  մասին հայտնել է Խարկովի քաղաքապետ Իգոր Տերեխովը:

Քաղաքապետը նշել է, որ վիրավորների թվում են 1.5 ամսական երեխա և 14-ամյա աղջիկ:

Նախնական տվյալներով՝ վնասվել է 18 բնակելի շենք և 13 տուն։