Բանակցություններում ԱՄՆ բոլոր առաջարկները 100%-ով հակասում են Իրանի սկզբունքներին. Խամենեի
Իրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակը կարգավորելու համար Իրանի հետ բանակցությունների ընթացքում Միացյալ Նահանգների կողմից առաջադրված պայմանները հակասում են Իսլամական Հանրապետության հիմնարար սկզբունքներին, հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:
«Մեր շահերը պաշտպանող գլխավոր սկզբունքը «մենք կարող ենք» սկզբունքն է։ Նույնիսկ… Օմանի միջնորդությամբ ընթացող միջուկային բանակցությունների դեպքում, ԱՄՆ բոլոր առաջարկները 100%-ով հակասում են այս սկզբունքին», – ասել է Խամենեին իր ելույթի ժամանակ ։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ միջուկային ծրագրի վերաբերյալ հնարավոր համաձայնագիրը կբացառի Իրանում ուրանի հարստացման ցանկացած գործունեություն: Իրանի արտաքին գործերի նախարարությունը ուրանի հարստացման արգելքը որակել է «կարմիր գիծ»: Կողմերի դիրքորոշումների տարբերության պատճառով ԱՄՆ-Իրան բանակցությունների նոր փուլ կարող է տեղի չունենալ, հաղորդում է CNN-ը:

