Իսրայելցիները անհարգալից վերաբերմունք են ցուցաբերել, թքել են Երուսաղեմի հայկական վանքի մուտքի մոտ

Երկու իսրայելցի անհարգալից վերաբերմունք են ցուցաբերել Հայ Առաքելական Եկեղեցու նկատմամբ՝ թքելով Երուսաղեմի հայկական վանքի մուտքի մոտ։

Դեպքը տեղի է ունեցել գիշերը՝ հրեական Շավուոթ տոնի ժամանակ։ Սկզբում մի անցորդ է թքել եկեղեցու ուղղությամբ, իսկ հետո՝ անցնող մեքենայի վարորդը։ Տեղի հայերը ոստիկանություն են զանգահարել, բայց նրանք ժամանել են 25 րոպե անց, երբ խուլիգաններն արդեն դեպքի վայրից փախուստի էին դիմել։

Տեսանյութը՝ հղմամբ։