Ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանն ազատվել է պաշտոնից

ԶԼՄ-ների տեղեկություններով, ՆԳՆ փոխնախարար, ՀՀ ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։

Մենք տեղեկացանք, որ այս պահին նա իր հրաժարականի տեքստն է պատրաստում: Ըստ մեզ հասած տեղեկությունների, նրանից հրաժարականի դիմում է պահանջել վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

24news-ը գրել է․ «Հնարավոր է, որ Հովհաննիսյանի հրաժարականը կապված է իր որդու անվան շուրջ վերջին շրջանում հրապարակվող կոռուպցիոն լուրերով»։

Հիշեցնենք, որ Արամ Հովհաննիսյանը ՀՀ ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ էր նշանակվել 2023 թ. հունվարի 9-ին։