Փաշինյանն իր կեպիով ժամանեց ԵՊՀ. նա լրագրողների հարցերին չպատասխանեց
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ ժամանեց Երևանի պետական համալսարան։ Մինչ այդ ոստիկանության ուժերը ուժեղացված ծառայություն էին իրականացնում այդ հատվածում, անգամ շներ էին բերվել։
ԵՊՀ-ի դիմաց նրան դիմավորեցին ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը և ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։
Լրագրողները հեռվից դիմելով Փաշինյանին՝ ասացին, որ հարցեր ունեն, սակայն նա չարձագանքեց, միայն ձեռքով ողջունեց ու մտավ շենք։

