Հայտնի է՝ երբ տեղի կունենա Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների երկրորդ փուլը
Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների երկրորդ փուլը տեղի կունենա հունիսի 2-ին` Ստամբուլում: Հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
Երեք տարվա ընթացքում Մոսկվայի և Կիևի ներկայացուցիչների առաջին հանդիպումը տեղի է ունեցել մայիսի 16-ին՝ Ստամբուլում: Կողմերը պայմանավորվել են գերիների լայնածավալ՝ 1000-1000 փոխանակում և ապագա հրադադարի հնարավորությունների դիտարկում։
Ուկրաինան բանակցությունների ընթացքում պետությունների ղեկավարների հանդիպում է խնդրել։ Ռուսաստանն ընդունել է այն։

