Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ օծվեց Մինսկի նորակառույց եկեղեցին

Մայիսի 17-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը, Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի հրավերով, մեկնեց Բելառուսի Հանրապետություն՝ մայրաքաղաք Մինսկում կառուցված հայկական եկեղեցու օծման առիթով:

Նորին Սրբության շքախմբի կազմում էին Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը, Մայր Աթոռի դիվանապետ Տ. Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն Տ․ Գարեգին վարդապետ Համբարձումյանը, Նորին Սրբության գավազանակիր Տ. Եսայի աբեղա Գրիգորյանը, Վեհափառ Հայրապետի հանձնակատար Տ․ Գրիգոր աբեղա Մինասյանը, Կաթողիկոսական գրասենյակի տնօրեն Տ. Վահրամ ավագ քահանա Մելիքյանը և Մայր Աթոռի լուսարար Տ․ Կոմիտաս քահանա Ղևոնդյանը։

Ամենայն Հայոց Կաթողիկոսին Մինսկի օդանավակայանում դիմավորեցին Ռուսաստանի և Նոր Նախիջևանի Հայոց թեմի առաջնորդ Տ. Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը, Բելառուսի Հանրապետության նախարարների խորհրդի Կրոնի գործերով և ազգությունների հարցերով հանձնակատար Ալեքսանդր Ռումակը, թեմական խորհրդի ատենապետ Արամայիս Քամալովը, Բելառուսի հոգևոր հովիվ Արժանապատիվ Տ․ Սարգիս քահանա Չոփուրյանը, թեմի եկեղեցականներ և համայնքի ներկայացուցիչներ։ Դիմավորման հանդիսավոր արարողության ընթացքում ազգային տարազներով հայ և բելառուս երիտասարդները Նորին Սրբությանը մատուցեցին ավանդական աղն ու հացը:

Նույն օրը Ամենայն Հայոց Կաթողիկոսը, ուղեկցությամբ պետական ու թեմական պաշտոնեության, այցելեց Մինսկի Հաղթանակի հրապարակ, որտեղ հուշարձանի առջև ծաղկեպսակի զետեղումից հետո աղոթք բարձրացրեց առ Աստված Հայրենական մեծ պատերազմում զոհված զինվորների հոգիների հանգստության և խաղաղության համար:

Մայիսի 18-ին՝ Սուրբ Խաչի երևման տոնին, Հայոց Հովվապետը շքախմբի ու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդ Տ. Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի ուղեկցությամբ մեկնեց նորակառույց եկեղեցի։

«Հրաշափառի» երգեցողության ներքո Նորին Սրբությունը թափորով մուտք գործեց եկեղեցի՝ օրհնելով այս հիշարժան առիթով Բելառուսի տարբեր համայնքներից Մինսկ ժամանած հայորդներին, ապա սկսվեց Բելառուսում կառուցված առաջին հայկական եկեղեցու օծման արարողությունը։

Հընթացս սրբազան արարողության՝ շարականների և սաղմոսների ներքո ջրով և գինով լվացվեցին եկեղեցու Սուրբ Սեղանը, սյուները և մկրտության ավազանը: Այնուհետև «Հրաշափառ» շարականի ներքո խորան բարձրացվեց Սրբալույս Մյուռոնը, որով Ամենայն Հայոց Կաթողիկոսը կատարեց եկեղեցու Սուրբ Սեղանի օծումը: Ապա Եզրաս և Նաթան արքեպիսկոպոսներն օծեցին չորս ավետարանիչների անուններով խորանի սյուները, իսկ Արշակ արքեպիսկոպոսը՝ մկրտության սուրբ ավազանը: Օծման արարողության վերջում Վեհափառ Հայրապետը նորակառույց եկեղեցին կոչեց Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Հայրապետի անունով: Արարողությունն ամփոփվեց Հայրապետի «Պահպանիչ» աղոթքով, որից հետո բերկառատ այս իրադարձության կապակցությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր հայրական պատգամն ու օրհնությունը բերեց Բելառուսի հայ համայնքին։

Նորին Սրբությունը գոհություն մատուցեց Աստծուն Բելառուսում առաջին հայկական եկեղեցու օծման բարեպատեհ առիթով՝ իր սերն ու շնորհավանքները փոխանցելով ներկաներին։ Իր խոսքում Վեհափառ Հայրապետը գնահատանքով արձանագրեց, որ Բելառուսի Հանրապետության իշխանությունների բարյացակամ վերաբերմունքի շնորհիվ հնարավոր դարձավ եկեղեցու վեր խոյացումը, ինչը նոր աշխուժություն պիտի հավելի համայնքի ազգային-եկեղեցական կյանքին։

«Առանձնակի գոհունակություն է Հայրապետիս համար արձանագրել, որ մեր ժողովուրդների հարաբերությունները խարսխված են քրիստոնեական ինքնության ընդհանուր արժեքների, բարեկամության, հայրենիքի ու ընտանիքի ավանդական ընկալումների, ինչպես և միասնական մաքառումների ու սխրանքների թանկ հիշատակների վրա», – ասաց Ամենայն Հայոց Կաթողիկոսը՝ հույս հայտնելով, որ Բելառուսում բնակվող հայորդիների բարի անունն ու վարկը և տարբեր ոլորտներում արգասավոր գործունեությունը պիտի առավել սերտացնեն երկու ժողովուրդների բարեկամական կապերը ու արդյունավորեն փոխշահավետ գործակցությունը։

Նորին Սրբությունը նաև անդրադարձ կատարեց տոնի խորհրդին և Տերունական Խաչի նշանակությանը։ «Այս հրաշազարդ իրադարձությունը պանծացումն ու փառաբանումն է Քրիստոսի արյամբ նվիրագործված Սուրբ Խաչի։ Խաչը քրիստոնյաներիս համար խորհրդանիշն է հաղթության, նշանն է մահվան հանդեպ կյանքի հաղթանակի։ Խաչը հոգևոր զենք է ընդդեմ չարի։ Խաչը հանձնառություն է՝ արիաբար գործելու հանուն ճշմարտության, ազատության ու արդարության։ Կենարար Խաչը նաև Աստծո սիրո նշանն է, որով մարդկանց շնորհվում է հարության երկնային պարգևը»,-ասաց Հայոց Հայրապետը՝ ընդգծելով, որ կյանքի բոլոր հանգամանքներում Խաչը Քրիստոսի հետ լինելու և Նրան վկայելու, Նրա պատվիրաններով ապրելու ճանապարհն է։

Անդրադառնալով հայ ժողովրդի առջև Արցախի բռնազավթման հետևանքով ծառացած մերօրյա մարտահրավերներին՝ Նորին Սրբությունը հաստատեց, որ խաչի կենարար ուժի հանդեպ աներկբա հավատով է մեր ազգը դարերի ընթացքում դիմակայել բազում փորձությունների։ «Մեր ժողովուրդը բազմիցս հալածվել է, ունեզրկվել, ցեղասպանվել, հայրենիքից բռնի տեղահանվել։

Սակայն «Խաչ քո եղիցի մեզ ապաւէն, Տէր Հիսուս» սրտառուչ աղոթքը շուրթերին, առ Տերը հավատով շնորհ է գտել վերապրելու և ամենուր բարեկամ ազգերի ու երկրների զորակցությամբ ոտքի կանգնելու և իր նոր կյանքը կերտելու։

Այսօր էլ փորձության մեջ են մեր հայրենիքն ու հայրենաբնակ ժողովուրդը: Բռնազավթված և հայաթափված է Արցախը, անապահով են Հայաստանի սահմանները։ Ադրբեջանում ապօրինաբար պահվում են հայ ռազմագերիներ և Արցախի պատանդառված ղեկավարությունը, յուրացման և ոչնչացման վտանգի առջև է Արցախի հոգևոր-մշակութային բազմադարյա ժառանգությունը։ Գիտենք, որ այս վշտագին իրողություններով խռովված են նաև ձեր հոգիները, սակայն հավատում ենք, որ արդարությունը մեր ժողովրդի նկատմամբ պիտի վերականգնվի, և առ Քրիստոս հավատով կարող պիտի լինենք հաղթահարել ներկա բոլոր նեղություններն ու դժվարությունները։ Նորաօծ այս եկեղեցին իր հոգևոր առաքելությամբ բարձրորեն հնչեցնելու է սիրո և խաղաղության կոչը՝ ընդդեմ հակառակությունների, թշնամանքի ու չարակամության, և ազդու պատգամը՝ համերաշխ գոյակցության ու համագործակցության։ Այս տաճարը կոչված է զորացնելու ձեր հավատքն առ Աստված, ամրապնդելու ոգին լավատեսության և հույսը լուսավոր գալիքի», – նշեց Վեհափառ Հայրապետը՝ հորդորելով բելառուսահայ համայնքին աստվածպաշտության ու ազգանվիրումի նախանձախնդրությամբ պայծառացնել սրբավայրը, որը պատվարն է Բելառուսի հայորդիների միասնության, երաշխավորը նրանց ինքնության և ազգային-հոգևոր արժեքների պահպանության։

Եկեղեցու օծման բերկրալի առիթով Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունն ու գնահատանքը հայտնեց Ռուսաստանի և Նոր Նախիջևանի բարեջան առաջնորդ Տ․ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանին՝ Բելառուսում եկեղեցական համայնքի ձևավորման տարիների հետևողական աշխատանքի համար, ինչպես նաև նորանշանակ հոգևոր հովիվ Տ․ Սարգիս քահանա Չոփուրյանին՝ մաղթելով արդյունավետ ծառայություն Բելառուսի հայ համայնքում։