Թրամփը կչեղարկի Սիրիայի նկատմամբ պատժամիջոցները
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Սիրիայի դեմ պատժամիջոցները չեղարկելու մտադրության մասին, գրում է dw.com-ը։
«Ես կհրամայեմ վերացնել Սիրիայի նկատմամբ պատժամիջոցները՝ նրանց հնարավորություն տալու համար», – ասել է նա Սաուդյան Արաբիա կատարած այցի ժամանակ։
Թրամփը պարզաբանել է, որ համապատասխան որոշում է կայացրել Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամմեդ բեն Սալման Ալ Սաուդի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ իրավիճակը քննարկելուց հետո։
Դամասկոսը ողջունել է պատժամիջոցները չեղարկելու Թրամփի հայտարարությունը։
«Սիրիայի դեմ պատժամիջոցների չեղարկումը վճռական շրջադարձ է սիրիացի ժողովրդի համար՝ դեպի տնտեսական կայունություն և իրական վերականգնում տարիներ տևած ավերիչ պատերազմից հետո», – ասել է Սիրիայի արտգործնախարար Ասադ ալ-Շեյբանին սիրիական «Սանա» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում։

