Թուրքիայի ԱԳՆ-ն դատապարտել է Հնդկաստանին
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը մտահոգություն է հայտնել Հնդկաստանի և Պակիստանի միջև լարվածության սրման կապակցությամբ և կոչ է արել երկու կողմերին էլ խոհեմություն ցուցաբերել և զերծ մնալ միակողմանի քայլերից։
Հայտարարության մեջ ընդգծվում է, որ Հնդկաստանի կողմից նախորդ երեկոյան իրականացված հարձակումը ստեղծել է լայնածավալ պատերազմի վտանգ։ Անկարան դատապարտել է «սադրիչ գործողությունները և քաղաքացիական անձանց ու ենթակառուցվածքների վրա հարձակումները»։
Թուրքիան աջակցել է Պակիստանի կոչին՝ ապրիլի 22-ի հարձակման հետաքննություն անցկացնելու վերաբերյալ։

