Բունդեսթագը նոր կանցլեր կընտրի
Բունդեսթագը քվեարկելու է Գերմանիայի նոր կանցլերի թեկնածության շուրջ, որը, ինչպես սպասվում է, կլինի քրիստոնյա դեմոկրատների առաջնորդ Ֆրիդրիխ Մերցը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
ԳԴՀ կառավարության ղեկավարն ընտրվում է խորհրդարանի անդամների կողմից՝ գաղտնի քվեարկությամբ՝ առանց նախնական քննարկման, նախագահի առաջարկությամբ։ Որպես կանոն, դա այն կուսակցության թեկնածուն է, որը խորհրդարանական ընտրություններում ամենաշատ ձայներ է ստացել։ Այս անգամ դա Մերցի կուսակցությունն է։

