ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունը պատասխանել է Էդգար Ղազարյանի նամակին

ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորների պատասխանը ՀՀ քաղաքացի Էդգար Ղազարյանի նամակին:

«Ի պատասխան ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորներին ուղղված նամակների՝ ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորները հայտարարել են.

*վերահաստատում ենք, որ այս պահին իշխանափոխության հասնելու ամենահավանական եղանակը վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացն է

*գործընթացն ավելորդ քաղաքական նկրտումներով չբարդացնելու համար հայտարարում ենք, որ այս պահին չունենք վարչապետի թեկնածու

*մեր պատրաստակամությունն ենք հայտնում առանց որևէ նախապայմանի քննարկել թեկնածուի հարցը ու նախաձեռնել վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց»:

Նշենք, որ վարչապետին անվտահություն հայտնելու գործընթացի համար պարտադիր պայման է վարչապետի թեկնածու առաջադրելը: