Թրամփը մայիսի 8-ը Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթանակի օր է հռչակել
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նոյեմբերի 11-ը և մայիսի 8-ը Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմներում Հաղթանակի օրեր է հայտարարել։
«Երկու պատերազմներում էլ հաղթանակ տարավ Միացյալ Նահանգները, և ոչ ոք չի կարող մեզ մոտենալ ուժով, քաջությամբ և ռազմական հմտությամբ»,- գրել է Թրամփը Truth Social սոցիալական ցանցում։
Ըստ նրա՝ Միացյալ Նահանգներն անհամեմատ ավելին արեց՝ Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթելու համար, քան մյուս երկրները։

