Բաքվում ընթանում է Արցախի ղեկավարների շինծու գործերով հերթական դատական նիստը

Բաքվի զինվորական դատարանում ընթանում է Արցախի ղեկավարների և այլ պաշտոնյաների նկատմամբ հարուցված շինծու գործերով հերթական դատական նիստը, որը նախագահում է դատավոր Զեյնալ Աղաևը։

Ապրիլի 28-ին տեղի ունեցած նիստում քննարկվել էր  1992 թվականի մայիսին հայկական ուժերի կողմից Շուշիի ազատագրման գործողությունը։

Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանը հայտարարել էր, որ մասնակցել է Շուշիի ազատագրմանը։

Հիշեցնենք, որ Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչների և քաղաքացիական անձանց Բաքվի դատարանը մեղադրում է «ահաբեկչության», «ռազմական հանցագործությունների», «ցեղասպանության» և այլ «հանցանքների» համար:

Ընդհանուր առմամբ, դատարանի առաջ կանգնելու է 15 հայ` Արցախի նախկին նախագահներ Արայիկ Հարությունյանը, Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը, Պաշտպանության բանակի ԶՈւ շտաբի նախկին պետ Դավիթ Մանուկյանը, ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանը,ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, քաղաքացիական անձինք՝ Վասիլի Բեգլարյանը, Էրիկ Ղազարյանը, Դավիթ Ալավերդյանը, Գուրգեն Ստեփանյանը, Լևոն Բալայանը, Մադաթ Բաբայանը, Գարիկ Մարտիրոսյանը, Մելիքսեթ Փաշայանը:

Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի գործն առանձին է քննվում։