«Ուրացումը հանցագործություն է»․ ԻԻՀ-ում ՀՀ դեսպանության աշխատակազմին վանկարկումներով են դիմավորել

Թեհրանի հայոց թեմի Ս. Սարգիս առաջնորդանիստ եկեղեցու բակում, Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ կազմակերպված Ոգեկոչման միջոցառման ընթացքում՝ Ծաղկեմատույցի արարողության ժամանակ, Ոգեկոչման միջոցառման մի քանի մասնակիցներ, որոնք միաժամանակ ՀՀ քաղաքացի են, «Ուրացումը հանցագործություն է» վանկարկումներով խանգարել են ԻԻՀ-ում ՀՀ դեսպանության աշխատակազմին՝ մոտենալ Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանին։ Այս մասին գրում է Hayastan.news-ը՝ վկայակոչելով Թեհրանի աղբյուրները։

Նրանք պոկել են դեսպանատան անձնակազմի ձեռքի ծաղիկները։ Այդ քայլը հիմնավորել են նրանով, որ ժխտողականության և ուրացման քաղաքականությամբ առաջնորդվող պաշտոնական Երևանի իշխանությունը պարտավոր է վերջ տալ թրքահաճո իշխանության ռազմավարությանը՝ պառակտել Սփյուռքը և միջամտել ցեղասպանության տարելիցի ոգեկոչման արարողություններին։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։