Երևանի ավագանին աղբահանության վճարի արտոնություններ սահմանեց որոշակի խմբերի համար
Երևանի ավագանին արտոնություններ սահմանեց աղբահանության վարձավճարների գանձման որոշակի խմբերի համար։ Ներկայացված նախագծում արտոնություններ սահմանվեցին Արցախյան պատերազմների, ինչպես նաև ՀՀ պաշտպանության մարտական գործողությունների կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանքներ, ծառայողական պարտականություններ կատարելու ժամանակ զոհված, գերեվարված, անհայտ կորած, մահացած ճանաչված անձանց կամ նրանց ընտանիքի անդամների, ինչպես նաև ֆունկցիոնալության խորը կամ ծանր աստիճանի սահմանափակում ունեցող՝ 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողների համար։ Արտոնություններ սահմանցեվին նաև միայնակ չաշխատող կենսաթոշակառու համարվող անձանց։
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի եկամուտների հաշվառման գանձման վարչության պետի ժպ Դավիթ Հակոբյանը հայտնեց, որ վերոհիշյալ անձանց տրամադրվեց տեղական վճարի դրույքաչափի նկատմամբ արտոնություն՝ տեղական վճարի դրույքաչափի նկատմամբ զրոյական դրույքաչափի կիրառմամբ։ Այսինքն, կիրառվեց 100 տոկոս արտոնություն։
100 տոկոս արտոնություն տրամադրվեց նաև ամսական մինչև 10 կիլովատ էլեկտրաէներգիա սպառողների նկատմամբ, սրանք այսպես կոչված «փակ դռներով» բնակելի տներն են, որտեղ որևէ մեկը չի ապրում։
Առաջարկվեց նաև բազմաբնակարան բնակելի կամ բազմաֆունկցիոնալ շենքերի բնակարանների ընդհանուր մակերեսի 65 քառակուսի մետրը գերազանցող յուրաքանչյուր քառակուսի մետր մակերեսի համար՝ կոշտ կենցաղային թափոնների աղբահանության աշխատանքները կազմակերպելու 2025 թվականի համար սահմանված տեղական վճարի դրույքաչափի նկատմամբ կիրառվում է տեղական վճարի դրույքաչափի նվազեցման արտոնություն՝ 50 տոկոսի չափով, անհատական բնակելի տների, առանձնատների, այգետնակների (ամառանոցների), օժանդակ ու տնտեսական շինությունների, բազմաբնակարան բնակելի կամ բազմաֆունկցիոնալ շենքերի ընդհանուր մակերեսի 75 քառակուսի մետրը գերազանցող յուրաքանչյուր քառակուսի մետր մակերեսի համար՝ կոշտ կենցաղային թափոնների աղբահանության աշխատանքները կազմակերպելու համար սահմանված տեղական վճարի դրույքաչափի նկատմամբ կիրառել տեղական վճարի դրույքաչափի նվազեցման արտոնություն՝ 75 տոկոսի չափով, ինչպես նաև . ավտոտնակների համար սահմանել 100 տոկոս արտոնություն։
«Այսպիսով, հաշվի առնելով, որ մինչև 90 քմ մակերես ունեցող բնակարանները կազմում են ընդհանուր բնակարանային ֆոնդի 90 տոկոսը՝ կարող ենք եզրակացնել, որ բնակարանատերերի սեփականատերերի շուրջ 90 տոկոսի համար աղբահանության վճարը կտատանվի 300-1000 դրամի սահմաններում, իսկ անհատական բնակելի տների համար՝ միջինում 500-1000 դրամի սահմաններում»։

